Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Մեգապոլիսների բնակչուհիները ճիշտ սնվել չգիտեն. news.am

Մեգապոլիսների բնակչուհիները ճիշտ սնվել չգիտեն. news.am

Ժամանակակից կանայք չգիտեն ճիշտ սնվել: Այսպիսի եզրահանգման են եկել բրիտանացի եւ կանադացի գիտնականները համատեղ իրականացրած հետազոտությունից հետո:

 

Դուգլասի Հոգեբանական առողջության համալսարանի աշխատակիցները եւ Մոնրեալի համալսարանի նրանց գործընկերները հետազոտության ընթացքում հայտնաբերել են, որ աշխարհում յուրաքանչյուր յոթերորդ կինը հակված է ոչ պատշաճ սննդային վարքագիծ ցուցաբերելուն: Ընդ որում, այս խնդիրն ավելի հաճախ մեգապոլիսներում բնակվող 30 անց առողջ եւ կրթված կանանց մոտ է հանդիպում:

 

Հաճախ սննդային վարքագծի խանգարման պատճառն այդպիսի կանանց մոտ կանացի գեղեցիկ մարմնի վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացնում է, նաեւ ճիշտ սնվելու մասին գիտելիքների պակասը: Սոցիալական կայքերը, նաեւ գեղեցկության որոշ պարտադրված իդեալները նույնպես նպաստում են այդպիսի խանգարումների առաջացմանը, որոնցից են անորեքսիան եւ բուլիմիան:

 

Հետազոտողների խոսքով, շատ կանայք ծարահեղության մեջ են ընկնում.  կամ օրվա ցանկացած ժամի շատ են ուտում, կամ էլ քաղց են զգում՝ գրեթե ամբողջությամբ հրաժարվելով սննդից: Ընդ որում, ավելի հաճախ իրենց բարեկազմ կանայք են սննդից զրկում՝ այդ կերպ իրենց հասցնելով մինչեւ անորեքսիայի: Իսկ ավելորդ քաշ ունեցող կանայք հաճախ հաղթահարում են սթրեսը՝ շատ ուտելով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. garmoniazhizni.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ